211652_close_icon
views-count838 դիտում article-date 21:34 31-01-2024

Քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրերը

Երևանի քաղաքապետարանը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Ասիական զարգացման բանկը համատեղ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնք ուղղված են ենթակառուցվածների զարգացմանը:

Բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետներ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը քննարկել են ծրագրերի ընթացքն ու նախանշել առաջիկա անելիքները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ 

Որպես դիտարկվող նախագծեր՝ կողմերն անդրադարձել են էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմերի ներդրմանը, մետրոպոլիտենի վերակառուցմանն ու էներգաարդյունավետությանն ուղղված այլ ծրագրերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ նախանշվող ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու, ինչպես նաև տեխնիկական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր