211652_close_icon
views-count742 դիտում article-date 07:14 03-02-2024

ՔՊ-ն խմբակցության նիստ կգումարի՝ պատրաստվելու նույնասեռականներին պաշտպանող օրենսդրական նախաձեռնության քննարկմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

ՔՊ-ականները հաջորդ շաբաթ կրկին կհավաքվեն. երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ տեղի կունենա: ArmLur.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ից մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: ՔՊ-ականները մտադիր են լուրջ պատրաստվել նստաշրջանին, քանի որ օրակարգում կարեւոր հարցեր են ընդգրկված, այդ թվում՝ ՔՊ-ական տիկնանց հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց խայտառակ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով, ըստ էության, ՔՊ-ականները օրենքով պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին եւ արգելում կուսության ստուգումը:

ԱԺ մեկնարկելիք նիստից առաջ ՔՊ-ականները կքննարկեն օրակարգի հետ կապված հարցեր: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, պատգամավորներին ասվել է, որ չբացակայեն նիստից, քանի որ կարեւոր հարցեր են քննարկվելու»։

Նմանատիպ նյութեր