211652_close_icon
views-count838 դիտում article-date 23:00 03-02-2024

Կատարի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Կատարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, ասվում է Կատարի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կատարի վարչապետն ընդգծել է UNRWA-ի դերի կարևորությունը:

Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը- խմբ.) Գազայում, Արևմտյան ափին, Հորդանանում, Սիրիայում և Լիբանանում միլիոնավոր մարդկանց օգնություն տրամադրելու հարցում՝ զգուշացնելով, որ ֆինանսավորման դադարեցումը աղետալի հետևանքներ կունենա, հաղորդում է Al Jazeera-ն:

«Կարևոր է տարբերակել գործակալությունը՝ որպես արժեքներ և ավանդույթներ ունեցող գլոբալ կազմակերպություն, և նրա մի շարք աշխատակիցների դեմ ուղղված մեղադրանքները, որոնք գտնվում են հետաքննության մեջ», - ասել է Կատարի արտգործնախարարը:

Նմանատիպ նյութեր