27984 դիտում
16:26 04-02-2024
Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Պտղունք գյուղում 07-ը բախվել է հողաթմբին և մասամբ հայտնվել ջրատարում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենան Պտղունք գյուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և մասամբ հայտնվել ջրատարում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատարներ Արա Պողոսյանի, Կարեն Մանուկյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Աղանյանն ու Վլադիմիր Բադիշյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ պարզվելու է վարորդի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+