211652_close_icon
views-count1165 դիտում article-date 20:55 06-02-2024

ԱՄՆ-ն արձագանքել է Պուտինի Թուրքիա ծրագրվող այցին

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ամենօրյա բրիֆինգի ժամանակ  անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցին։ Փոխանցում է Ermenihaber-ը։

«Եթե որևէ պետություն կարողանա նշանակալից դեր ունենալ այն հարցում, որ Ռուսաստանը հրաժարվի իր ունեցած վատ մտադրությունից, մենք դա միանշնական կողջունենք»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր վերջերս հայտարարել փետրվարի 12-ին պլանավորվող այցի մասին:

Նմանատիպ նյութեր