211652_close_icon
views-count1246 դիտում article-date 11:35 08-02-2024

Բլինկենը Նեթանյահուին զգուշացրել է զերծ մնալ գործողություններից, որոնք սրում են լարվածությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին և նրա կառավարությանը զգուշացրել է զերծ մնալ լարվածության աճին նպաստող գործողություններից և հռետորաբանությունից, գրում է france24.com-ը:

«Վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ այսօրվա քննարկման ժամանակ ես նաև բարձրաձայնեցի մեր խորը մտահոգությունը գործողությունների և հռետորաբանության վերաբերյալ: Խոսքը կառավարության պաշտոնյաների մասին է, որոնք բորբոքում են լարվածությունը, ինչը նվազեցնում է միջազգային աջակցությունը և ավելի մեծ սահմանափակումներ է դնում Իսրայելի անվտանգության վրա», - լրագրողներին ասել է Բլինկենը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ասել է, որ դեռևս հնարավորություն է տեսնում Գազայից պատանդներին վերադարձնելու վերաբերյալ համաձայնության գալու համար այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մերժել է հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը:

Նմանատիպ նյութեր