211652_close_icon
views-count718 դիտում article-date 18:19 08-02-2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպել է Բանգլադեշի գործընկերոջը․ քննարկվել են համագործակցության հարցեր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փետրվարի 8-ին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԲԺՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասուդ Բին Մոմենի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բանգլադեշյան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը, ներդրումային բարենպաստ միջավայրը, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերը։

Նարեկ Տերյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր