211652_close_icon
views-count592 դիտում article-date 12:13 09-02-2024

Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը որոշակի խաբկանք է. Սեյրան Օհանյան

Հայաստանի համար արտաքին քաղաքականությունն այն ուղղություններից մեկն է, որը երաշխիք է ձևավորում մեր անվտանգության համար: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, խաղաղության պայմանագրի մեջ կարևոր ու գործուն կետերի բացակայությունը և Արցախի հարցի վերաբերյալ Ադրբեջանի վերաբերմունքը հետին պլան են գցում այսօրվա խաղաղության գործընթացը։

«Այս ամենը բերում է այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը որոշակի խաբկանք է։ Հայաստանը պետք է օգտագործի մեր շահերը, ոչ թե անընդհատ գտնվի պարտադրանքի ներքո ու գնա զիջումների։ Մենք պետք է մասնակցենք այնպիսի հանդիպումների, որտեղ Հայաստանի շահն է առաջ տարվելու»,- կարևորեց ընդդիմության խմբակցության ղեկավարը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ երբ Նիկոլ Փաշինյան ասում է, թե մեր երկրի ամբողջ ռեսուրսը ծախսվել է անլուծելի խնդրի վրա, և փոխարեն ռեսուրսները կենտրոնացնեին Երևանի վրա, կենտրոնացվել են Արցախի վրա, բացարձակ սուտ է։

Նմանատիպ նյութեր