772 դիտում
18:57 09-02-2024
Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ պահանջվել է մինչև 2 տարի ազատազրկում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի հասցեին արված հայտարարությունների պատճառով դատական հայց է ներկայացվել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Քըլըչդարօղլուի նկատմամբ պահանջվել է մինչև 2 տարի ազատազրկում։ Փոխանցում է Ermenihaber-ը։
«Անատոլիայի» հանրապետական գլխավոր դատախազության նախապատրաստած մեղադրական եզրակացության համաձայն՝ Բիլալ Էրդողանը պնդել է, որ Քըլըչդարօղլուն 2014 թվականի հունվարի 18-ին Ամասիայի Թաշովա շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «վիրավորել է» իրեն։
Բիլալ Էրդողանը բողոք է ներկայացրել ընդդեմ Քըլըչդարօղլուի դեմ, ում պատգամավորական անձեռնմխելիությունը հանվել է վերջին ընտրություններից հետո։
Նշվում է, որ դատարանն ընդունել է դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացությունը։
Հիշեցնենք, որ նախկին կուսակցապետը հանրահավաքի ժամանակ դիմելով նախագահ Էրդողանին, ասել էր․ «Որդուդ հիմնադարամն ինչո՞վ է զբաղվում»։

Նմանատիպ նյութեր
3499 դիտում
19:50 12-08-2022
Շիրխանյանի համար 13 տարի, Վարդանյանի համար` 16 տարի ազատազրկում. զինված խմբի գործով դատախազը ճառով է հանդես եկել
1817 դիտում
09:04 23-01-2014
Կեղծ դիպլոմ տալու պատճառով քոլեջի տնօրենին սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում. Հրապարակ