211652_close_icon
views-count937 դիտում article-date 22:39 09-02-2024

Թուրքիան ու Սոմալին ստորագրել են ռազմական ոլորտում համակագործակցության համաձայնագիր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում հանդիպել է Սոմալի պաշտպանության նախարար Աբդուլքադիր Մուհամեդ Նուրի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում, ինչպես նաև  իրավիճակը տարածաշրջանում։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հանդիպման արդյունքներով երկու երկրների միջև կնքվել է պաշտպանության ու տնտեսության ոլորտներին առնչող համաձայնագիր։

«Այսօր մեր ստորագրած համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև ռազմաֆինանսական համագործակցություն: Մենք հավատում ենք, որ այս համաձայնագիրը մեծ ներդրում կունենա Սոմալիի համար», - նշել  է Նուրը մամուլի ասուլիսի ժամանակ։

Իր հերթին Գյուլերն ընդգծել է, որ Սոմալին Թուրքիայի համար Աֆրիկայում ամենակարևոր գործըկերներից է։ Այս համատեքստում Անկարան շեշտել է Սոմալիի տարածքային ամբողջականության պահպանումը։

Նշենք, որ Թուրքիան Սոմալիում ունի ռազմաբազա։ 

Նմանատիպ նյութեր