952 դիտում
10:36 12-02-2024
Պենտագոնի ղեկավարը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տեղափոխվել է Ուոլթեր Ռիդի անվան բանակային բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Ինչպես նշված է ԲԿ-ի հայտարարության մեջ, ԱՄՆ պաշտպանության նախարարը հսկողության տակ է այն բանից հետո, ինչ ավելի վաղ հոպիտալացվել էր միզապարկի հետ կապված խնդիրների մասին հուշող ախտանշաններով։
Հոսպիտալացումից հետո Օսթինն իր լիազորությունները փոխանցել էր պաշտպանության փոխնախարարին։ Պենտագոնի ղեկավարը շարունակում է մնալ հիվանդանոցում հետագա հետազոտությունների համար։ Ինչպես հայտնել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունից, իրավիճակի մասին տեղեկացվել են Սպիտակ տունը, Կոնգրեսն ու շտաբների պետերի կոմիտեի ղեկավարը։
Ինչպես նշված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ, Օսթինը ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխվել փետրվարի 11-ի երեկոյան մի շարք հետազոտություններից հետո։ Առայժմ հայտնի չէ՝ որքան ժամանակ Օսթինը կմնա հիվանդանոցում, սակայն այժմ նա գտնվում է խիստ հսկողության տակ։
Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ միզապարկի հետ կապված ներկայիս խնդիրը չի ազդի նրա հետագա լիարժեք ապաքինման վրա։
ԱՄՆ պաշտպանության նախարարը հոսպիտալացվել է հունվարի 1-ին և դուրս գրվել հունվարի 15-ին։ Օսթինի հոսպիտալացման ու շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ լինելու մասին լուրերը մի քանի օր գաղտնի էին պահվել հանրությունից, ինչի հետևանքով նա լուրջ քննադատությունների էր ենթարկվել։ Ավելի ուշ Օսթինը վստահեցրել էր, որ իր առողջական վիճակը բարելավվում է՝ միաժամանակ խոստովանելով, որ կարող էր հանրությանն ավելի պատշաճ ձևով տեղեկացնել իր առողջական խնդիրների մասին։
Նշենք, որ Պենտագոնի ղեկավարը 70 տարեկան է։ Նա ԱՄՆ ռազմական գերատեսչությունը ղեկավարում է 2021 թվականի հունվարից։

Նմանատիպ նյութեր
6132 դիտում
21:00 17-03-2017
Երևանից ժամանած բժիշկներն Արցախում ներկայացնում են մանկական ինտենսիվ թերապիայի նոր մոտեցումները
16257 դիտում
17:04 22-03-2020
190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից 6-ը ունի ինտենսիվ թերապիայի կարիք. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1184 դիտում
14:50 28-06-2020
Մարտունու ԲԿ-ին անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում
Այս բաժնից
718 դիտում
11:33 16-11-2024
Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար է նշանակել Քերոլայն Լևիթին
634 դիտում
11:02 16-11-2024
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը չհայտարարված այցով գտնվում է Ուկրաինայում
670 դիտում
09:24 16-11-2024
2025 թվականի սկզբից հանրապետականները վերահսկելու են Սպիտակ տունն ու Կոնգրեսը. «Ամերիկայի ձայն»