211652_close_icon
views-count751 դիտում article-date 13:29 13-02-2024

ՊՆ-ն պետք է պարզի, թե ինչի հետևանքով տեղի ունեցավ այս սադրանքը․ Արմեն Խաչատրյան

Սահմանային միջադեպերը եղել են և լինելու են, պարզապես պետք է այն նվազագույնի հասցնել, որի համար պետք է մի շարք միջոցառումներ անցկացնել։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այդ գործողություններն արվում են և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ ռազմական  դաշտում։
«Սա սադրանք էր, ծառայողական քննություն կանցկացվի ՊՆ-ում, պարզելու՝ ինչպես առաջացավ այդ փոխհրաձգությունը»,- հավելեց ՔՊ-ական պատգամավորը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի կարծիքով՝ եթե խաղաղության պայմանագիր կամ չհարձակվելու համաձայնագիր լինի, նման սադրանքները կհասցվեն նվազագույնի։
Նա նաև ասաց, որ ինչ էլ լինի մեր ԶՈՒ-ն պետք է պատրաստ լինի ցանկացած սադրանքի։

Հիշեցնենք, որ ՊՆ-ի հաղորդմմաբ՝ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

Նմանատիպ նյութեր