211652_close_icon
views-count571 դիտում article-date 18:03 13-02-2024

Քերոբյանը ՄԹ Համայնքների պալատի անդամներին է ներկայացրել համագործակցության նպատակահարմար ոլորտները

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական գործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել տնտեսության դիվերսիֆիկացմանն առնչվող մի շարք հարցերի։

Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու առանձնահատկությունները, այն ոլորտները, որոնք առավել նպատակահարմար են արդյունավետ գործակցության ծավալման տեսանկյունից՝ ենթակառուցվածքներ, վերականգնվող էներգետիկա, հանքարդյունաբերություն և այլն։

Զրուցակիցներն անդրադարձել են ուղիղ թռիչքների կազմակերպման հնարավորությանը, ֆինանսական, բանկային հատվածին առնչվող հարցերի։

Նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Նմանատիպ նյութեր