25107 դիտում
21:00 13-02-2024
Երևանում «մահաբեր խաչմերուկ»-ը առաջիկայում քաղաքացիների համար կդառնա պատմություն․ ՀՀ ներքին գործերի նախարարն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետը արդեն հանձնարարականներ են տվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ փետրվարի 12-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը Երևանում հանդիպեցին Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ բնակվող քաղաքացիների հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳ նախարար Վ․ Ղազարյանի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանի հանձնարարականների մասին Ն․ Սարգսյանն ու Կ․ Կոստանյանը բնակիչների հետ քննարկեցին խորհրդային տարիներից հետո «մահաբեր խաչմերուկ» անունը ստացած հատվածում առաջիկայում լուսակիրների (սվետաֆոր) տեղադրելու հարցը։
Կ․ Կոստանյանը բնակիչներին տեղեկացրեց, որ Ներքին գործերի նախարարը, ՀՀ ոստիկանապետն ու ՀՀ ՃՈ պետը արդեն հանձնարարականները իջեցրել են և նույնիսկ ժամանակահատված են տվել, որպեսզի խնդիրը լուծվի ի շահ բնակչի։
Քանի որ, իրենց համար էլ է անակնկալ է եղել, թե ինչպես է պատահել, որ սովետական տարիների նշված խաչմերուկում երթևեկությունը կարգավորվել է լուսակիրներով, որի արդյունքում գրեթե ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր տեղի չեն ունեցել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ հանվել են «սվետաֆոր»-ները, կարելի է ասել ավտովթարների ու վրաերթերի, այդ թվում ողբերգական ելքով պակաս չի եղել։
Կ․ Կոստանյանը հայտնեց նաև, որ կատարված աշխատանքների մասին բնակիչները առաջիկայում կտեղեկանան և կհամոզվեն, որ Ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունն և ճանապարհային ոստիկանությունը խնդրիը կկարգավորեն ի շահ վարորդի ու հետիոտնի։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 11-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել էին Hyundai և Honda մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի քնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Վթարի վայրի հարևանթյամբ բնակվող քաղաքացիները իրենց զայրույթն էին հայտնել, ասելով․ «Այս խաչմերուկում դեռ սովետական տարիներին լուսակիր (սվետաֆոր) էր գործում և կարելի է ասել թե վարորդները, թե հետիոտները, թե բնակիչներս անվտանգ էինք մեզ զգում։ Սովետի փլուզումից հետո, որ մի «ծալապակասը» որոշեց, որ էս խաչմերուկից պետք է «սվետաֆորները» հանեն ու դրանից հետո գրեթե վթարները նշված վայրում հաճախակիացել են։ Մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին պնդելով, որ լուսակիրները նորից տեղադրեն, ամեն անգամ խոստանում են, բայց լրիվ «օդ» են դուրս գալիս, անգամ լուսակիրների բացակայության պատճառով մահվան ելքով վրաերթեր, ավտովթարներ են տեղի ունեցել։ Մի թե այդ «չինովնիկներին» դուր է գալիս նման դեպքերի կրկնությունը։ Լուսակիրները դրեք, հակառակ դեպքում վթարները չեն պակասի ու մարդկանց համբերության բաժակը մի օր կլցվի ու կդիմեն ամենակտրուկ միջոցների»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+