211652_close_icon
views-count18944 դիտում article-date 12:52 18-03-2024

Ինչո՞ւ էր ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ՃՈ ղեկավար կազմը այցելել Նոր Գեղիի «մահաբեր» անունը ստացած խաչմերուկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մարտի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ՀՀ ՆԳՆ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կոնստանտին Կոստանյանը հանդիպեցին Կոտայքի մազի Նոր Գեղի գյուղի բնակիչների հետ:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները խնդրանքով դիմել էին Վ. Ղազարյանին և Ա. Հովհաննիսյանին, որպեսզի ժողովրդի կողմից արդեն «մահաբեր խաչմերուկ» անունը ստացած Նոր Գեղիի նշված հատվածում վերականգնվի լուսակիրների աշխատանքը, քանի որ այն գործել է անգամ սովետական տարիներին, ինչը, ըստ բնակիչների, զսպաշապիկ էր շատ վարորդնրի համար և երթևեկությունը չէր վերածվում «աջափսանդալի»:

Ն. Սարգսյանն ու Կ. Կոստանյանը բնակիչների հետ հանդիպման ընթաքում քննարկեցին խնիդիրենրը, խոստացան, որ առաջիկայում կիրականացվեն գծանշումներ, իսկ լուսակիրների տեղադրման հարցը կքննարկվի և լուծումը կտրվի ի շահ բնակիչների:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 14-ին ատովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում բախվել էին «Toyota» և «KAMAZ» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հավհաննիսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Արմեն Օհանովն ու Շողիկ Կիրակոսյանը:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկնաության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վաչության կայազորային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին վարորդների և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota» -ն հաշվառված էր ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորը զինծառայող էր, ում Ռազմական ոստիկանությունից տեղափոխում էին դատարան, սակայն վթարից հետո նրան տեղափոխել են «Կանազի» հոսպիտալ:

Վթարի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ դիմում էին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին, ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին, խնդրելով, որպեսզի նշված հատվածում վերականգնեն «սվետաֆորների» տեղադրումը, քանի որ խորհրդային տարիներին այս խաչմերուկն ունեցել է «սվետաֆոր», սակայն չգիտես ում խելքին փչել է, որ պետք է հանվի ու հանել են, ինչից հետո ինչպես նշում  էին հավաքվածները, ճանապարհատրանսպորտային պատահարները նշված խաչմերուկում շատացել են, գրեթե ամեն շաբաթ 5-10 վթար է տեղի ունենում, միակ սփոփանքը այն է, որ զոհեր չեն լինում:

Միան խնդրում էին պատասխանատուներին, որպեսզի լուսակիրների հարցը լուծեն, հակառակ դեպքում վթարները չեն պակասի:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր