211652_close_icon
views-count631 դիտում article-date 18:15 14-02-2024

Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-ֆիննական գործակցության հեռանկարները

Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի 14-ին հյուրընկալել են Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի գլխավորած պատվիրակությանը։

Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-ֆիննական գործակցության հեռանկարները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և նախագահի խորհրդական Արտավազդ
Թարխանյանը ներկայացրել են կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, ծանոթացրել օտարերկրյա
կազմակերպություններին Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության
տրամադրման դյուրացված ընթացակարգին։ Անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրով հանրապետությունում
դպրոցների, մանկապարտեզների, մարզամշակութային և առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերին, նաև «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի իրագործանը՝ դիտարկվել է դրանցում ֆիննական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Հանդիպմանը մասնակցել է ֆիննական շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների շահերը ներկայացնող
«East Office of Finnish Industries» ասոցիացիայի գործադիր տնօրեն Յան Հարջունպան, ով ծանոթացրել է նման
ծրագրերի իրագործման իրենց փորձին, կիրառվող տեխնոլոգիաներին և շինարարական նյութերին։ Նա առանձնահատուկ շեշտել է նախագծային հետաքրքիր, հարմարավետ լուծումների և էներգաարդյունավետության ապահովումը, կարճ ժամանակում աշխատանքների բարձր որակով իրականացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել՝ ֆիննական ընկերությունների փորձը և Հայաստանի համար առաջարկներն ուսումնասիրելու, համագործակցության ուղիներն առավել մանրամասն քննարկելու
նպատակով։

Նմանատիպ նյութեր