211652_close_icon
views-count742 դիտում article-date 21:36 14-02-2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռայդի քաղաքապետ Սարգիս Ետելեանի հետ

Ավստրալիա համայնքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռայդի քաղաքապետ Սարգիս Ետելեանի հետ։ Հանդիպման մեկնարկին նրանք մոտեցել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարին, այցելել հուշահամալիր, ինչպես նաև Ռայդի քաղաքային խորհրդի պալատ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղի հայ համայնքին առնչվող հարցեր: Այժմ քաղաքում բնակվում է մոտավորապես 15000 հայ, և քաղաքը հանդիսանում է Սիդնեյի շրջանի հայ համայնքի կենտրոններից մեկը: Քաղաքապետ Ետելեանի ջանքերով Ռայդի քաղաքային խորհուրդն ակտիվորեն աջակցել է հայ համայնքին՝ գնահատելով նրանց մշակութային ժառանգությունը և քաղաքում ունեցած ներդրումը:

Սարգիս Ետելեանը Ռայդի քաղաքային խորհրդի ամենաերկար պաշտոնավարող ներկայացուցիչն է:

Նա մեծ դեր է ունեցել 2005 թվականին Ռայդի բազմամշակութային կենտրոնի ստեղծման գործում և մշտապես աջակցել է հայ համայնքին ինչպես ինտեգրման, այնպես էլ ինքնության պահպանման հարցերում: 2009 թվականին նա արժանացել է Ավստրալիայի շքանշանի իր ծառայության և ավանդի համար։

Նմանատիպ նյութեր