211652_close_icon
views-count979 դիտում article-date 19:03 15-02-2024

Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում մասնակցում է «Ընդդեմ գաղութատիրության. հանուն ազգերի ազատության» համաժողովին

Փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենում «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին Ռուսաստանի Դաշնության կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով մասնակցում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։

Համաժողովի շրջանակներում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր հանդիպել է կազմկոմիտեի անդամների և պատվիրակությունների ղեկավարների հետ։ Դմիտրի Մեդվեդևը խոսել է ֆորումի նպատակների և գործընկերության մասին, հայտնել, որ կուսակցությունը հուլիսին Վլադիվոստոկում կանցկացնի «Հանուն ազգերի ազատության» ֆորումի մշտական հանձնաժողովի նիստ։

Մեդվեդևը փոխանցել է, որ այս պահին դեռ «Եդինայա Ռոսիա»-ն շարունակում է հավելյալ հայտեր ստանալ ֆորումի կազմկոմիտեին միանալու համար։

Հանդիպման ընթացքում կազմկոմիտեի անդամները մտքեր են փոխանակել համաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված հնարավոր քայլերի և անելիքների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր