211652_close_icon
views-count31347 դիտում article-date 19:45 15-02-2024

Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու Hyundai Santa Fe-ն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Սարգիս Գ․-ի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի և 61-ամյա Սմբատ Շ․-ի վարած Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai Santa Fe-ի ուղևոր, Երևանի բնակիչ 61-ամյա Գոհարիկ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալասարանական հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գեղամ Վարոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նորայր Սարգսյանն ու Խաչատուր Պետրոսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր