211652_close_icon
views-count1237 դիտում article-date 14:21 16-02-2024

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, որոշ շրջաններում՝ թաց ձյան տեսքով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Փետրվարի 16-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Հանրապետության տարածքում`

Փետրվարի 16-ի ցերեկը, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։

Նմանատիպ նյութեր