211652_close_icon
views-count844 դիտում article-date 18:38 16-02-2024

Ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի թիվ 2 փոփոխությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին այսօր ստորագրել են «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի թիվ 2 փոփոխությունը:

Իրականացվող փոփոխությամբ կողմերի միջև 2016թ. մայիսի 11-ին ստորագրված վարկային համաձայնագրի արժեքն ավելացել է 2.72 մլն եվրոյով:

Ներգրավվելիք նոր վարկային միջոցները ծրագրի շրջանակներում նախատեսված վարկային ու դրամաշնորհային միջոցների հետ միասին ուղղվելու են Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների և փողոցային լուսավորության համակարգերի արդիականացմանը:

Ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ ֆինանսների նախարարի և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավարի առանձնազրույցը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող և ապագայում նախատեսվող ծրագրերի շուրջ:

Նմանատիպ նյութեր