211652_close_icon
views-count1228 դիտում article-date 11:45 17-02-2024

Երևանում բացվեց ԽՍՀՄ հայտնի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին

Երևանում՝ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի անվան 192 դպրոցի բակում, բացվեց ԽՍՀՄ հայտնի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին։

Նշենք, որ կիսանդրի տեղադրման արարողությանը ներկա էին հայ-ռուսական միջկառավարական խորհրդի համանախագահներ, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, դիվանագետներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տեղեկացնենք, որ Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։

Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում շատ բարդ իրավիճակներում բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 2013 թ. Գոհար Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գևորգ Վարդանյան» գերատեսչական մեդալով։

Նմանատիպ նյութեր