211652_close_icon

Տիգրան Ավինյան, Արմեն Բեգոյան, Արամ Ազատյան եռյակի շնորհիվ Հրազդանի կիրճից մի քանի օրերի ընթացքում դուրս բերվեց մոտ 25 բեռնատար աղբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count45914 դիտում article-date 19:16 17-02-2024
Արդեն մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Բեգոյանի և Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել՝ Հրազդանի կիրճում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» Արաբկիրի բաժնի և Արաբկիրի թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները մի քանի օր շարունակ իսկական գրոհ էին սկսել ժողովրդին հայտնի Մալականի այգուց մինչև Կիևյան կամրջի և Հաղթանակ կամրջի հատվածում, որտեղ որոշ «վայ քաղաքացիների» փնթի վերաբերմունքի պատճառով Հրազդանի կիրճը լցված էր կենցաղային ու շինարարական աղբով:

Տարածքից հեռացվել է մոտ 25 բեռնատար աղբ, ու նմանատիպ սանիտարական մաքրման աշխատանքներ Հրազդանի կիրճում, կարելի է ասել, տեղի է ունեցել Խորհրդային տարիներին, և երբ Երևանի քաղաքապետերն էին Վանո Սիրադեղյանն ու Տարոն Մարգարյանը:

Այս 3 օրերի ընթացքում այնքան աղբ հեռացվեց Հրազդանի կիրճից, որ եթե այդ ամենը հավաքվեր մի տեղ, կդառնար «մինի աղբանոց»: Ամեն մի անկյունից ու ծառի տակից մաքրման աշխատանքներում ներգրավված անձինք աղբ էր, որ դուրս էին բերում:

Մնում է՝ քաղաքացիների կողմից ըստ արժանվույնս գնահատվի Երևանի քաղաքապետարանի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի, նույն ՀՈԱԿ-ի Արաբկիրի մասնաճյուղի և Արաբկիրի թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների գործը, և առաջնորդվեն «Մաքուր պահենք մեր քաղաքը» կարգախոսով:

Իսկ Երևանի քաղաքապետարանն էլ ցանկալի է, որպեսզի աշխատանքներում ներգրավված բանվորների աշխատավարձները բարձրացնի, քանի որ իրենց կատարած ազգանվեր ու բարի գործի դիմաց չնչին աշխատավարձ են ստանում:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր