916 դիտում
15:14 18-02-2024
ԱՄՆ-ն Եմենի հութիներին ահաբեկիչ է հռչակել և պատժամիջոցներ սահմանել
News.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը փետրվարի 17-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ահաբեկչական խմբավորում է հռչակում Իրանի կողմից հովանավորվող Եմենի հութիներին, ինչը կուղեկցվի համապատասխան պատժամիջոցներով։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Սույն որոշման հետ կապված հետագա սահմանափակումները կսկսվեն հայտարարությունից 30 օր հետո։ Որոշման ԱՄՆ պատճառաբանությունն այն է, որ հութիները վերջերս աննախադեպ հարձակումներ են իրականացնում տարածաշրջանի առևտրային նավերի և դաշնակից ուժերի վրա, որոնք փորձում են պաշտպանել դրանք՝ մեծ խնդիրներ ստեղծելով համաշխարհային առևտրի համար:
«Այս սահմանափակումները կոչված են ապահովելու պատասխանատվությունը խմբավորման ահաբեկչական գործողությունների համար։ Եթե հութիները դադարեցնեն հարձակումները Կարմիր ծովում և Ադենի ծոցում, ԱՄՆ-ն կվերանայի որոշումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Պետքարտուղարությունը նշել է, որ որոշումը կփորձի խուսափել Եմենի հասարակ բնակչության համար բացասական հետևանքներից։ Մասնավորապես, թույլատրելի են մնալու պարենային ապրանքների, դեղորայքի, վառելիքի մատակարարման, անձնական դրամական փոխանցումների և նմանատիպ գործառնությունները։

Նմանատիպ նյութեր
607 դիտում
14:52 15-09-2024
Նեթանյահուն սպառնացել է հութիներին, որոնք բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
1334 դիտում
16:24 08-06-2015
Թեհրանը պարբերաբար Եմենի ապակայունացման աշխատանք է տանում. Եմենի նախագահ
2885 դիտում
12:16 12-04-2017
ԱՄՆ Օրանժ շրջանը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Այս բաժնից
757 դիտում
22:06 15-11-2024
Զելենսկին վստահ է՝ պատերազմն «ավելի շուտ կավարտվի» Թրամփի օրոք
721 դիտում
20:10 15-11-2024
Պուտինն ու Շոլցը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել
673 դիտում
14:42 15-11-2024
Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր