211652_close_icon
views-count712 դիտում article-date 15:06 19-02-2024

Նավալնիի մահվան հետաքննությունն ընթանում է ՌԴ օրենսդրությանը համապատասխան. Պեսկով

Բոլոր գործողությունները, որոնք նախատեսված են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետաքննության համար, իրականացվում են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Այն գործողությունները, որոնք նախատեսված են Ռուսաստանի օրենսդրության համաձայն, իրականացվում են», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով Նավալնիի մահվան հետաքննության գործում Կրեմլի շահագրգռվածության մասին հարցին։

Պեսկովը հավելել է, որ հետաքննություն է ընթանում, սակայն մինչ այժմ դրա արդյունքները չեն հրապարակվում, ուստի դրանք հայտնի չեն։

ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալի բաժնի տվյալներով՝ ուրբաթ օրը զբոսանքից հետո Նավալնին վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը և մահացել։ RT-ի աղբյուրի նախնական տվյալներով՝ մահվան պատճառը թրոմբն է եղել: Ներկայում մահվան ստույգ պատճառները պարզվում են։

Նմանատիպ նյութեր