211652_close_icon
views-count1006 դիտում article-date 23:10 19-02-2024

Գեղամ Մանուկյանն ու Լեւոն Քոչարյան ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում հանդիպել են քաղաքացիների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Գեղամ Մանուկյանն ու Լեւոն Քոչարյան փետրվարի 19-ին Արմավիրում՝ ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում, հանդիպել են քաղաքացիների հետ։ Այդ մասին ֆեյսբուքայան էջում հայտնում է պատգամավոր Մանուկյանը։

«Նրանցից շատերը Դիմադրության շարժման ամենաակտիվ գաղափարակիցներն են, պայքարում միշտ առաջին շարքերում էին եւ երբեք չէին նահանջում։

Ներկա էին նաեւ Արմավիրում հաստատված մեր արցախցի հայրենակիցներից։ Խոսեցինք ստեղծված իրավիճակի, ահագնացող վտանգների եւ անելիքների մասին։

Եզրահանգումը մեկն էր՝ նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը, որի լուծման բանալին շարունակում է մնալ ազգադավների հեռացման հանրային օրեցոր մեծացող հանրային պահանջի իրականացումը»,- գրել է պատգամավորը։ 

Նմանատիպ նյութեր