211652_close_icon
views-count844 դիտում article-date 11:13 20-02-2024

Հնագույն մարտական սաղավարտներն աճուրդում ռեկորդներ են գրանցում

Ժամանակակից բանակի սաղավարտների հեռավոր «նախնիները»՝ հին հունական և հռոմեական մարտական սաղավարտները, վաղուց դարձել են թանգարանային ցուցանմուշներ և հեղինակավոր աճուրդներում վաճառվող իրեր, հայտնում է Techcult-ը։

Վերջերս Նյու Յորքում Christie's-ի աճուրդում բրիտանացի հայտնի կոլեկցիոներ Քրիստիան Լևեթը ցուցադրեց զենքերի և զրահների իր եզակի հավաքածուն, որը նա հավաքում էր տասնամյակներ շարունակ, և որի համար նա հատուկ ստեղծել է Ֆրանսիայի Դասական արվեստի մասնավոր թանգարանը:

Հավաքածուի աստղը երկաթից, արույրից և պղնձից պատրաստված հռոմեական լավ պահպանված սաղավարտն է՝ պատրաստված գրեթե 2000 տարի առաջ։ Կ.Լևեթն այն ձեռք է բերել մեկ այլ աշխարհահռչակ կոլեկցիոների՝ Աքսել Գուտմանի ժառանգներից ավելի քան 10 տարի առաջ։ Սաղավարտը վաճառվել է 1,260,000 դոլարով՝ դառնալով երկրորդ ամենաթանկը հռոմեական հեծելազորի սաղավարտից հետո, որը վաճառվել է 2010 թվականին 3,629,469 դոլարով:

Թոփ վաճառողների թվում էին նաև երկու հունական կորնթյան սաղավարտներ՝ պատրաստված բրոնզից՝ $478,800 և $855,000 գներով: Ցավոք, նման եզակի արտեֆակտների տպավորիչ քանակի միաժամանակյա վաճառքն ավելի շատ հիշեցնում է մրցանակների խաղարկություն, քան աճուրդ, երբ թանգարանները և այլ մշակութային հաստատությունները մնում են դիտորդի դերում:

Աղբյուրը՝ news.am

Նմանատիպ նյութեր