211652_close_icon
views-count35678 դիտում article-date 19:31 21-02-2024

Վայոց ձորում մահացել է մարզի ամենատարեց՝ 105-ամյա բնակչուհին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 19-ին Վայոց ձորի մարզում մահացել է նույն մարզի ամենատարեց բնակիչը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի դիահերձարան է տեղափոխվել կնոջ դի:

Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության  խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզի գյուղերից մեկի բնակիչ 105-ամյա Գեղեցիկ Բ.-ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նմանատիպ նյութեր