211652_close_icon
views-count955 դիտում article-date 19:18 23-02-2024

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման վերաբերյալ

Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Ակնկալում ենք սպառիչ պարզաբանումներ երկկողմ խողովակներով, թե իրականում ինչ է կանգնած Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարության մեջ նշված է նաև, որ Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր