211652_close_icon
views-count1192 դիտում article-date 20:20 23-02-2024

ԵԽ անդամների հեռախոսներում լրտեսական ծրագիր է հայտնաբերվել

Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը՝ ԵԽ փոխխոսնակ Դելֆին Քոլարդը հաստատել է նմանատիպ ծրագիր հայտնաբերելու մասին լուրերը: Փոխանցում է Ermenihaber-ը։

Սակայն Քոլարդը չի հայտնել, թե այդ ծրագիրը ԵԽ անդամների հեռախոսների մեջ ում կողմից է տեղադրվել:

Բացի այդ, Քոլարդը կառույցի բոլոր անդամներին կոչ է արել սկանավորել իրենց ունեցած սարքավորումները:

SEDE-ի անդամներից մեկը, ով ցանկացել է գաղտնի պահել իր անունը, հայտնել է, որ անդամներից մեկի՝ Նատալի Լոյսեաուի հեռախոսում հայտնաբերված լրտեսական ծրագրի հետևանքով լուրջ խնդիրներ են ծագել, որոնք պետք է քննարկվեն ԵԽ-ում առկա քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ ծրագիրը ստեղծվել և ընդլայնել է իր հնարավորություններն Իսրայելական կիբերանվտանգային «NSO» խմբի կողմից: 

Նմանատիպ նյութեր