211652_close_icon
views-count1291 դիտում article-date 23:58 23-02-2024

Լևոն Քոչարյանը մասնակցել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը

 Այսօր որպես ԱԺ հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ, Ազգային Ժողովում մասնակցել եմ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը: Իմ երախտագիտությունը հայտնելով Ֆրանսիայի մեր գործընկերներին հայ ժողովրդին աջակցելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը․
 
«Ելույթով հանդես եմ եկել և մասնավորապես նշել, որ մենք երբեք չենք համակերպվելու Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետ և հետապնդելու ենք արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու իրավունքը, և հույս հայտնել, որ այս հարցում ևս կունենանք Ֆրանսիայի աջակցությունը»,- նշել է նա։ 

Նմանատիպ նյութեր