211652_close_icon
views-count2521 դիտում article-date 16:29 24-02-2024

Սյունիքում ԱԱԾ սահմանապահ ջոկատի 5 նոր ուղեկալ է բացվել․ Աբազյանը շրջայց է կատարել զորամասում (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այցելել է ՀՀ սահմանապահ զորքերի N ջոկատ եւ մասնակցել սահմանապահ ջոկատի նորակառույց 5 ուղեկալների եւ դրանց կից սպայական կացարանների շահագործման հանձնելու բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արմեն Աբազյանն իր խոսքում նշել է, որ տարծաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ փաստացի ավելացել է սահմանի ձգվածությունը:  Եթե դրան ավելացվի նաեւ սահմանային ռիսկերի ողջ սպեկտորը՝ նարկոթրաֆիկից մինչեւ ահաբեկիչների տեղափոխում, անօրինական միգրացիայից մինչեւ մաքսանենգություն, ապա սահմանապահ զորքերի վերազինումն ու արդիականացումը ժամանակի հրամայական է: 

Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանային ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, անհրաժեշտ պարագաներով: Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները համալրվում են տարբեր տեսակի ժամանակակից միջոցներով, կահավորվել է 18 սահմանապահ կետ, կառուցվել են խրամատներ, կրակակետեր եւ դիտման կետեր:  ԱԱԾ տնօրենը շրջայց է կատարել, ծանոթացել պայմաններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր