211652_close_icon
views-count1372 դիտում article-date 21:23 24-02-2024

Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը

ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը՝ Լյուդմիլա Նավալնայային։
Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է  քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պահանջել են Ալեքսեյ Նավալնիի մարմինը փոխանցել ընտանիքին։ Յարմիշը նշել է, որ հուղարկավորությամն մասին տեղեկատվությունն ավելի ուշ կլինի․

«Մենք չգիտենք, թե արդյոք իշխանությունները կխոչընդոտեն այնպիսի հուղարկավորության իրականացմանն, ինչպիսին ընտանիքն է ցանկանում, և որին արժանի է Ալեքսեյը»,- նշել է Յարմիշը:

Ալեքսեյ Նավալնին մահացել էր փետրվարի 16-ին ուղղիչ գաղութում։ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել էր, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։

Նմանատիպ նյութեր