25077 դիտում
16:28 25-02-2024
Հրդեհ՝ Արարատի մարզում․ «Հացառ» սուպերմարկետի ետնամասում պլաստմասե արկղեր են այրվում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու թիվ 85/1 հասցեում գործող «Հացառ» սուպերմարկետի տարածքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 6-րդ, թիվ 2-րդ, թիվ 4-րդ և թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։
Տարածքը պարեկները սահմանազատել են, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սուպերմարկետի ետնամասում կուտակված պլաստամասե արկղերում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+