19148 դիտում
20:01 25-02-2024
Մասիսում պարեկները հերթական ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում էլ եղել է ատրճանակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում վերջին ամիսներին հաճախակի են օպերատիվ տեղեկություններ ստացվում իրենց մոտ ապօրինի զենք-զինամթերք պահող անձանց վերաբերյալ։
Փետրվարի 21-ին հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում նշված վաշտում և տեղում վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանը, ավագ պարեկ Սարգիս Հովսեփյանն ու Սևադա Բաբայանը ուղևորվում են Մասիս քաղաքի Հանրապետության փողոց, որտեղ հայտնաբերում են ենթադրյալ կասկածյալին։
Պարեկները մոտենում են նրան և ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին։
Արդեն ոստիկանությունում նրա գոտկատեղի հետևի հատվածում հայտնաբերվում է ատրճանակ՝ իր պահեստատուփով։ Կասկածյալը, ով Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նվեր Ղ․-ն է հայտնում է, որ ատրճանակը պատկանում է իրեն և ինքը այն գնել է մի քանի տարի առաջ։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Ոստիկանությունը կասկածյալին և հայտնաբերված ատրճանակը ներկայացրել է Մասիսի քննչական բաժին։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
9075 դիտում
15:17 12-01-2015
Ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում մի քաղաքացու գոտկատեղում ատրճանակ է նկատել