874 դիտում
21:15 26-02-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադին ներկայացրել է նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին։
Գեներալ-լեյտենանտ Ասրյանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, Համլետ Լևոնյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ, անվտանգ ու խաղաղ ծառայություն:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում բարեխիղճ ծառայության և այլ երկրների ստորաբաժանումների հետ համատեղ միջոցառումների պատշաճ իրականացման համար։

Նմանատիպ նյութեր
832 դիտում
20:02 11-06-2024
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար Գեորգիոս Կոստիդիսի հետ
787 դիտում
15:05 28-04-2023
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովին
Այս բաժնից
1336 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
958 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը