211652_close_icon
views-count832 դիտում article-date 20:02 11-06-2024

Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար Գեորգիոս Կոստիդիսի հետ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Կոստիդիսի հետ։

«ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Կոստիդիսի հետ։

Քննարկվել են փոխգործակցությանն ու զինծառայողների վերապատրաստմանը վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր