103041 դիտում
23:06 26-02-2024
Լոռու մարզում ոստիկաններն իրականացրել են «Դլոն» մնաց առանց տորթ» օպերացիան․ թմրամիջոցներով պատրաստված տորթը չհասավ Վանաձորի բանտում պատիժը կրող «Դլո»-ին․ կան ձերբակալվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կիրակոսյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է ««Դլոն» մնաց առանց տորթ» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 23-ին, սովետական բանակի օրվա առթիվ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող «Դլո» մականունով Արթուրին պետք է թմրամիջոց ուղարկվի հրուշակեղենի տեսքով։
Անմիջապես մարզի ոստիկանապետ Ա․ Զաքարյանի գլխավորությամբ ոստիկանները գործի են անցնում ու պարզում որոշ հանգամանքներ։
Ըստ օպերատիվ տեղեկությունների Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշավիր Ա․-ն ձեռք է բերել թմրամիջոց և այն ցանկացել է հրուշակեղենի (տորթ) մեջ քողարկելու միջոցով իրացնել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Տորթը պետք է հանձնվեր «Դլո» մականունով Արթուրին։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, իսկ նույն օրը ՀՀ Քր օր․-ի 393 հոդվածի հատկանիշներով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Տարոնի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները Լոռու մարզում ձերբակալում և Տարոնի բաժին են բերման ենթարկում Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Արշավիր Ա․-ին, 24-ամյա Կարեն Մ․-ին, 17-ամյա Արայիկ Մ․-ին, 22-ամյա Հարություն Դ․-ին։
Նույն օրը ՀՀ Քր օր․-ի 46-393 հոդվածի հատկանիշներով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվում և ոստիկանության Տարոնի բաժին է տեղափոխվում Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Հասմիկ Բ․-ն։
Որոշ ժամանակ անց բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվում է ստվարաթղթե արկղ, որի մեջ էլ լինում է հրուշակեղեն (տորթ) և նա հայտնում է, որ փետրվարի 23-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից իրեն է զանգահարել այնտեղ իր պատիժը կրող «Դլո» մականվամբ Արթուրը և հայտնել, որ իրեն պետք է փոխանցեն տորթը, որը ինքը պետք է բերի «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որ այն հասնի իրեն։
Ոստիկանները պարզել են նաև, ում համաձայնությամբ է տորթը պատրաստվել և ով է այն թխել։ Պարզվել է, որ մինչև տորթը պատրաստելը այն թխողին տվել են ապակյա շշով լուծույթ, որի մեջ եղել է թմրանյութ ու տորթը պատրաստելուց առաջ ապակյա շշի մեջ եղած ողջ լուծույթը լցրել են տորթի մեջ ու այն փոխանցել են Արշավիր Ա․-ին։
Դեպքի որոշ հանգամանքներ այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+