211652_close_icon
views-count37938 դիտում article-date 21:01 27-02-2024

Երևանում անչափահաս տղան չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք «Nissan Teana»-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ տուժածների մեջ են Արաբկիրի թաղապետարանի և քննչական կոմիտեի ավտոմեքենաներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Գյուրջյան փողոցում 18-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan X-Trail», «Toyota Camry», «Ford», «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ  վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արման Խալաթյանն ու պարեկներ Հայկ Նասլյանն ու Նարեկ Սաֆարյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Nissan Teana»-ի վարորդը Տիգրան Մ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Nissan Teana»-ը հաշվառված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հաշվեկշռում, իսկ «Toyota Corolla»-ն էլ ՀՀ Քննչական կոմիտեի հաշվեկշռում։

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր