211652_close_icon
views-count19624 դիտում article-date 22:54 04-07-2023

Երևանում 17-ամյա «նիվիստը», չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, չկարողացավ պարեկներին մոլորեցնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է, որպեսզի վարորդները պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները և չխախտեն այն, հակառակ դեպքում օրինախախտ վարորդների նկատմամբ կկազմեն վարչական ակտեր, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան կտեղափոխվի հատուկ պահպանվող տարածք։

Գաղտնիք չէ, որ Պարեկային ծառայության գործունեության առաջին իսկ օրվանից պարեկները նաև ծառայություն են իրականացնում Երևանի այնպիսի փողոցներում, որտեղ շատ վարորդների թվում է, թե պարեկ չի մտնում և իրենք ինչպես ցանկանան, կվարեն ավտոմեքենան։

Հունիսի 30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն կատարելու ընթացքում նկատել են ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները։

Պարեկները կանգնեցնում են «նիվիստին» և պարզում, որ նա Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Բ․-ն է, ով նաև չի ունենում վարորդական իրավունքի վկայական։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, երբ պարեկները կանգնեցրել են Նիվան, ինչ-որ անձինք են մոտեցել պարեկներին, որոնցից մեկն «իր կարճ խելքով» պարեկներին փորձել է համոզել, թե վարորդն ինքն է եղել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր