3289 դիտում
09:17 05-03-2024
Շնորհավո՛ր 65-ամյակդ, Վազգեն Սարգսյան, իմ հերոս ԸՆԿԵՐ. Ռազմիկ Պետրոսյան
Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շնորհավոր 65-ամյակդ Սպարապետ Վազգեն Սարգսյան։
Հետաքրքիր դրվագ՝ իմ ու Սպարապետի հերթական հանդիպումից
"Ապարան" գնդի ստեղծման ժամանակ, երբ զորքն արդեն կազմ ու պատրաստ շարված էր(տարբեր շրջաններից ջոկատներ էին հավաքվել), Վազգեն Սարգսյանը տեսավ ու հասկացավ, որ կառույցը ձևավորվել է, կա համախմբված կորիզ։ Ու դա մեր ամենակարևոր նպատակն էր՝ ձևավորել կառույց, որպեսզի կռված տղաները իրենց փորձով, զինվորական ունակություններով կարողանան ծառայել ու նաև՝ սովորեցնել։
Ամեն ինչ, կարծես, Վազգենի սրտով էր։
Գնացինք ճաշկերույթի։
Դեռ գունդը հրամանատար չուներ, որովհետև բոլորիս նպատակը խիզախ, նվիրյալ տղաներ հավաքելն ու զորք ստեղծելն էր։
Գործկոմի նախագահի առաջին տեղակալը դիմեց Վազգեն Սարգսյանին.
-Առաջարկություն ունեմ. գիտեք, որ ապարանցիները հերոս ժողովուրդ են և Դուք էլ եք միշտ խոսել այդ մասին։ Ցանկալի կլինի, որ այս ձևավորված կառույցի հրամանատար նշանակվի հենց ապարանցի։
Անսպասելիի եկած, ես ընդհատեցի նրան ու ասացի, որ մեր նպատակը հրամանատար ընտրել ու կարգելը չէ, կարևորը՝ այս կառույցը տեղին ու նպատակին ծառայեցնելն է։ Սպարապետը քթի տակ ժպտաց ու հարցրեց.
- Ի°նչ պաշտոնի ես, եղբայր։
Սա, թե՝ գործկոմի նախագահի առաջին տեղակալն եմ։
Վազգեն Սարգսյանը, որ ճկուն մտքի տեր էր, շարունակեց.
- Գործկոմի նախագահի առաջին տեղակա'լ, զինվորականից քաղաքականություն սովորիր։
Վազգենն ուրիշ էր, միտքն արագ, խոսքը տեղին, իրավիճակը գնահատող ու հարցերի պատասխաններն էլ, կարծես գրպանում պահած։ Ճաշկերույթի ժամանակ երաժիշտներից մեկը սկսեց երգել.«Թե Մասիսին բան պատահի, ազգովի կդառնանք ֆիդայի»։
Սպարապետն ընդհատեց նրան ու ասաց.
- Մասիսին ի°նչ պիտի պատահի։ Ինչ պատահելու էր, արդեն եղել է։
Հետո քրոջս տղան` Գոռը ով այդ ժամանակ 5-6 տարեկան էր, իսկ հիմա հմուտ զինվորական, սկսեց երգել.
- Պատերազմ եք գնում, բարով գնացեք"։ Վազգենը անսպասելիի եկած դիմեց ներկաներին.
- Երեխայից օրինակ վերցրեք ու երգել սովորեք։
Հզոր էր Վազգենի ոգին ու նվիրվածությունն ընկերներին։
Երբ Քարվաճառը անվանափոխում էինք Նոր Ապարան, մեր մարտական ընկերներից մեկը՝ Ապոն, ինչ-որ հումոր արեց Սպարապետի հետ կապված։ Բոլորն անսպասելիի եկան, բայց Վազգենը ձեռքը դրեց Ապոյի ուսին և ասաց.«Ինքն իմ ընկերն է, ինքն իրավունք ունի»։ Սպարապետը մեծություն էր՝ բեղուն մտքերով հայրենասեր անձ։
Աստված մեզ սիրելով՝ Վազգենին ուղարկեց երկիր, բայց, ավաղ...
Հոշոտեցին Սպարապետին ու հիմա այդ մի բռունցք ուժն է մեզ պակասում, նրա բազկի հուժկու ուժը։ Եվ մենք` Վազգենի ընկերներս, պետք է միասին, համախմբված իրար գլխի գանք, մեր մեջ ուժ գտնենք և առաջնորդվենք այն արժեքներով, ինչով Վազգենն էր առաջ շարժվում ու կյանքի կոչենք մեր երազանքները. ոտքի հանենք քարտեզի վրա արցունքի մի կաթիլ, իսկ ամեն հայի համար իր սրտի չափով մեծ Հայրենիքը։
Շնորհավոր ծնունդդ ՍՊԱՐԱՊԵՏ։
Որքան էլ, որ ժամանակը հեռանում է, իսկ մեր բաժանումը երկարում, մենք երբեք չենք մոռանում քեզ ու զգում ենք կարիքդ։
Ես վստահ եմ ու նույնիսկ համոզված, որ դու և երկնքից ես ուղղորդում մեզ։
Շնորհավոր 65-ամյակդ իմ հերոս ԸՆԿԵՐ...

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»