211652_close_icon

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ

views-count979 դիտում article-date 22:42 05-03-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 5-ի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 3-5-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

Նմանատիպ նյութեր