Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ) և Նոբույակի Նակաժիման (դաշնակահար):
Համերգային ծրագիրը կրում էր «Une vie d'Amour» խորագիրը. հնչել են մեծն շանսոնյեի սիրված, ծանոթ և անծանոթ երգերը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Արամ Հակոբյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սին Ցյուն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների նախագահ Իզաբել Դևինյը։
Պատվավոր հյուրերն իրենց խոսքում մեծապես արժևորել և կարևորել են Ազնավուր շանսոնյեի, արվեստագետի, հասարակական գործչի դերակատարությունը համաշխարհային երաժշտության զարգացման և համամարդկային արժեքների տարածման գործում։
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ընդգծել է, որ Ազնավուրն իր ուրույն և անփոխարինելի տեղն է զբաղեցնում համաշխարհային երաժշտարվեստի գանձարանում։ Նրա ընդգծմամբ՝ մեծն շանսոնյեին նվիրված եզրափակիչ համերգի անցկացումն այնպիսի բարձր միջազգային հարթակում, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանն է, մշակութային ժառանգության պահպանման համընդհանուր պատասխանատվության ուղերձի փոխանցում է։ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը միջոցառման կայացմանն աջակցելու համար։
Համերգին ներկա են եղել ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, կրթության գծով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, ՅՈԻՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր, Ֆրանսիացի սենատորներ, Փարիզի քաղաքապետի տեղակալը, Վալանսի քաղաքապետը, պետական և տեղական ինքնակառավարման հաստատությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: