211652_close_icon
views-count1060 դիտում article-date 07:14 08-03-2024

Արշակ Կարապետյանի հայտարարած Համահայկական ճակատ կուսակցության նախագահը կլինի Հովհաննես Շահինյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի կողմից երեկ ազդարարված Համահայկական ճակատ կուսակցության նախագահը կլինի Հովհաննես Շահինյանը (տե՛ս կուսակցություն ընդունվելու դիմումի ձեւը)։

Թե ինչու է ընդդիմադիր գեներալի ընտրությունը կանգնել Արաբկիրի նախկին թաղապետի վրա, «Ժողովուրդ» օրաթերթը կփորձի պարզել առաջիկայում։

Հիշեցնենք, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ 2023 թվականի ապրիլին նախաձեռնվել էր հետապնդման վարույթ: Շահինյանի փաստաբանը նշել էր, որ իրենք անգամ չգիտեն, թե քրեական օրենսգրքի որ հոդվածի շրջանակներում է իրականացվում քրեական վարույթը:

Վերջինս եկել էր այն համոզման, որ նախաձեռնվածը քաղաքական հետապնդում է:

ArmLur.am-ը, նորանշանակ այս ընտրության հետ կապված, զրուցեց Հովհաննես Շահինյանի հետ, վերջինս նշեց. «Ես նախաձեռնող խումբն եմ համակարգում, կազմակերպչական աշխատանքները, իսկ ընդհանուր առմամբ «Համահայկական շարժում» կուսակցությունը ունի առաջնորդ՝ Արշակ Կարապետյանը. ես կուսակցական աշխատանքի համար այդքան էլ հարմար թեկնածու չեմ, քանի որ այդտեղ ավելի շատ կազմակերպչական ոճի գործառույթներ են, իսկ իմ ամբողջ աշխատանքային կենսագրությունը, բնույթը, գործադիր խնդիրների օպերատիվ լուծումն է, ճգնաժամային իրավիճակներում հարցերին պատասխաններ գտնելը։ Այնպես որ ես, որպես կուսակցական, ինքս հակված չեմ այդ կուսակցական աշխատանքներին, բայց օրենքի պահանջ է, մենք հարգում ենք օրենքը»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր