211652_close_icon
views-count1090 դիտում article-date 21:42 08-03-2024

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կգործուղվի Նյու Յորք

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 7-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով`  կարգադրում եմ.

1. ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին մասնակցելու համար 2024թ. մարտի 10-16-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»:

Նմանատիպ նյութեր