211652_close_icon
views-count2776 դիտում article-date 14:08 30-06-2020

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով: «[url=https://armenpress.am/arm/news/1020091.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ թեստի պատասխանը ստացել է հունիսի 29-ին: «Ախտանշաններ զգացել եմ ուրբաթ օրը, օրվա երկրորդ կեսից: Թուլություն եմ զգացել, ուրբաթ օրն ունեցել եմ ջերմություն, մկանային ցավեր եմ ունեցել և գլխացավ: Դրանք շարունակվել են երեք օր, ջերմիջեցնող եմ խմել ընդամենը, մի փոքր էլ ծանր շնչառություն եմ ունեցել, որն էլ ստիպել է թեստ հանձնել»,- ասաց Ստեփանյանը: Պատգամավորը նշեց, որ չգիտի, թե որտեղից է վարակվել: «Գաղափար չունեմ, թե որտեղից եմ վարակվել: Հունիսի 21-ին` կիրակի օրը, գտնվել եմ Հրազդան քաղաքում, այցելել եմ հատուկ կարիք ունեցող երեխաների՝ մոտ 22 ընտանիք: Խոսել եմ ծնողների հետ, հասկանալու համար, թե այս ընթացքում ինչ խնդիրներ ունեն, ցերեկային խնամքի կենտրոններն ինչ են անում: 22 ընտանիք մտել և դուրս եմ եկել, մեքենա չունեմ, օգտվում եմ տաքսիներից, խանութ եմ մտնում-դուրս գալիս, Ազգային ժողովում եմ լինում, այնպես որ վարակի հնարավոր աղբյուրի մասին որևէ բան ասել չեմ կարող»,- նշեց նա: Լիլիթ Ստեփանյանը հավելեց, որ այսօր իրեն արդեն համեմատաբար ավելի լավ է զգում: Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում կան նաև այլ վարակվածներ:

Նմանատիպ նյութեր