211652_close_icon
views-count1039 դիտում article-date 15:50 11-03-2024

Հաստատվեց, ինչպես պնդում էի 2019-ին` ես որևէ հանցավոր արարք չեմ կատարել. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել. 

Դատարանն իմ վերաբերյալ կայացրել է արդարացման դատավճիռ: Այդպիսով հաստատվեց, ինչպես պնդում էի 2019-ին, որ ես որևէ հանցավոր արարք չեմ կատարել: Դատավճիռը դեռ օրինական ուժ չի ստացել: 2019-ից հետո մեր երկրում այնպիսի իրադարձություններ տեղի ունեցան և դրանք այնպիսի հետևանքներ թողեցին, որ իմ արդարացվելն ամենաքիչ էական իրադարձությունն եմ համարում: Ուստի դրա վերաբերյալ մեկնաբանություն տալու անհրաժեշտություն չեմ տեսնում:
 

Նմանատիպ նյութեր