40289 դիտում
16:56 11-03-2024
Արտակարգ իրավիճակ՝ «Արզնի 2-Երևան» ջրատարում. Երևանի քաղաքապետի խորհրդականն ու Արաբկիրի թաղապետը տեղից ինֆորմացիա էին հաղորդում Տիգրան Ավինյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի ժամ է՝ «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետները մեծ թափով վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացրել Կոտայքի մարզի Քանաքեռավանի ամառանոցների հարևանությամբ գտնվող Հրազդան գետի ափամերձ հատվածում՝ «Արզնի 2-Երևան» վնասված ջրատարի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սողանքի պատճառով վնավել են ջրախողովակները, ինչի հետևանքով էլ ջրատարի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է:
Ջրատարի միջոցով իրականացվում է Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ջրաբաժանորդների մոտ 25 տոկոսի ջրամակարարումը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Ժամանել են նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհդական Կամո Արեյանը, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
Տեղում են նաև «Վեոլիա ջուր» ընկերության մեծ թվով աշխատակիցներ, «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանի գլխավորությամբ:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հեռախոսով կատարված աշխատանքների մասին տեղեկություն էր փոխանցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Այս պահին «Վեոլիա ջրի» աշխատակիցները շարունակում են վթարավերականգնողական աշխատանքները, սակայն մինչև ժամը 21:00-ն Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաների որոշ հասցեներում ջրամատակարարում չի լինելու:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+