211652_close_icon
views-count778 դիտում article-date 11:18 12-03-2024

Սա օրենքի կոպտագույն խախտում է, իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին

Ըստ էության, ինձ թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին, սա օրենքի կոպտագույն խախտում է, նաև տեղական ինքնակառավարման մարմինների լոգիկայից դուրս է։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մանրամասնելով, որ խմբակցությունն իրավունք ունի ավագանու նիստին ավագանու անդամ չհանդիսացող մեկին հրավիրել և այս նիստին հրավիրել են իրեն։

«Փաստացի այսօր մեր ֆրակցիան հրավիրել է ինձ, որպեսզի ես հինգրոպեանոց ելույթ ունենամ և այս իշխանությունը, խախտելով բոլոր օրենքները, և՛ իրավական, և՛ բարոյական, թույլ չեն տալիս ինձ ելույթ ունենալ», - նշեց Մարությանը՝ շեշտելով, ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն էին պայքարում նման երևույթների դեմ։

Նախկին քաղաքապետի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ իշխանությունը վախենում է իր հինգրոպեանոց ելույթից։

Նա նաև նշեց, որ այս իշխանությունը պետք է հիշի, թե ինչ կարգախոսներով է եկել, քանի որ իրենք եկել են թալանը մերժելու համար, մինչդեռ ժողովրդին խաբում են, իսկ կոռուպցիան շարունակում է բարգավաճել։

Նմանատիպ նյութեր