211652_close_icon
views-count1204 դիտում article-date 14:05 12-03-2024

Եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից. Փաշինյան

Մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն սառեցրել ենք մեր գործունեությունը:
Այս մասին այսօր Մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է մենք նիստերին չենք մասնակցում, մենք ներկայացուցիչ չունենք: Հարց չի ծագում, թե ինչո՞ւ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ չունի, ինչո՞ւ չենք օգտագործում մեր քվոտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելուն, ինչո՞ւ ՀՀ-ն կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ:

Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ մեր գործընկերները պատասխանեն՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չենք ստեղծել: 2021թ. մայիսի իրադարձություններից հետո արձանագրել ենք պաշտոնապես, որ կարմիր գիծը հատված է»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, թող ցույց տան թե իրենց պատկերացրած ՀՀ ինքիշխան տարածքը որն է:

«ՀԱՊԿ-ը ցույց չի տվել ՀՀ ինքնիշխան տարածքը, և այսօր այդ հարցը դրված է սեղանի վրա, եթե ՀԱՊԿ-ը պատասխանի այդ հարցին և պատասխանը համապատասխանի մեր պատկերացումներին, դա կնշանակի, որ ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են:

Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր